Լենքորանում ձերբակալվել է «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության մարզային կազմակերպության նախագահ Նազիմ Հասանլին, հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով «Ազադլըք» թերթը։
Նախնական տեղեկություններով՝ ընդդիմադրին ձերբակալել են նախօրեին շրջանում գների բարձրացման դեմ տեղի ունեցած ակցիային մասնակցելու պատճառով։
Այս պահին նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան։
Հիշեցնենք, որ ադրբեջանական բանտերում տասնյակ քաղբանտարկյալներ կան, որոնց եվրոպական կազմակերպությունները պահանջում են ազատ արձակել։




























