Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանն առաջիկայում հրաժեշտ է տալու իր պաշտոնին:

NEWS.am-ի տեղեկություններով՝ Հակոբյանին ուղարկելու են թոշակի: Իսկ որպես ԱԱԾ նոր պետեր շրջանառվում է երկու անուն: Նախապես նշվում էր, որ ԱԱԾ պետ կարող է նշանակվել ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնում աշխատած եւ մի քանի տարի առաջ պաշտոնից ազատված Գրիգորի Հարությունյանը, սակայն Սերժ Սարգսյանը չի ցանկանում Հարությունյանին տեսնել ԱԱԾ ղեկավարի աթոռին, քանի որ նա լուրջ տնտեսական շահեր ունի Ռոբերտ Քոչարյանի հետ շինարարության ոլորտում, իսկ նման կապերը կարող են լուրջ խնդիրներ հարուցել Սերժ Սարգսյանի համար:

Ամենայն հավանականությամբ, ԱԱԾ պետի պաշտոնում կնշանակվի ներկայումս ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Հրաչյա Հարությունյանը: Վերջինս թեեւ համարվում է Քոչարյանի կադրը, բայց կարողացել է ընդհանուր լեզու գտնել Սերժ Սարգսյանի հետ: