Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն առաջարկում է եւս մեկ շաբաթով հետաձգել ձմեռային արձակուրդը:
«Հաշվի առնելով երեխաների ընդհանուր հիվանդացությունը՝ առաջարկում ենք ևս մեկ շաբաթով շարունակել դպրոցական արձակուրդը»,- այսօր՝ հունվարի 14-ին, Կառավարության նիստում հայտարարեց Արմեն Մուրադյանը՝ նշելով, որ հիմնական հիվանդացել են մինչեւ 18 տարեկան երեխաները:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կրթության և գիտության նախարարությանը հանձնարարեց կարգավորել հարցը:
Հիշեցնենք, որ դասերը պետք է սկսվեին հունվարի 11-ին, սակայն H1N1-ով պայմանավորված արձակուրդները մեկ շաբաթով երկարաձգվեցին:
Նշենք, որ գրիպի հարուցած բարդացումից մահացել է 11 քաղաքացի:




























