Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առաջիկա շաբաթ եւ կիրակի օրերին՝ հունվարի 16-ին եւ 17-ին, քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատությունները կրկին կաշխատեն հատուկ ռեժիմով՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչեւ 17:00-ն:
Նույն աշխատակարգով կաշխատեն նաեւ տեղամասային բժիշկները եւ մանկաբույժները:




























