Սահմանային անցակետերում ուժեղացվել է հսկողությունը, իսկ հիվանդանոցների առանձին բաժանմունքների մուտքը սահմանափակվել է: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, Կառավարության նիստում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ ներկայացնելով Հանրապետությունում առկա իրավիճակը եւ նախարարության կատարած աշխատանքը:

Ըստ նախարարի՝ վերջին 20 օրերին նկատվել է սուր շնչառական հիվանդությունների զգալի աճ:

«Այս օրերին 20 հազար այց է եղել հիվանդանոցներ, որոնցից 7 հազարը՝ սուր շնչառական հիվանդություններով: Ներկա պահին 948 հիվանդ է գտնվում հիվանդանոցներում, որոնցից 420-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Նախարարի խոսքով՝ արհեստական շնչառության ապարատներին է միացված 11 հիվանդ. նրանց վիճակը ծայրահեղ ծանր է:

Հիշեցնենք, որ արդեն մահացության 11 դեպք է գրանցվել Հանրապետությունում, մինչդեռ նախարարությունը պնդում է, որ համաճարակ չկա: