Հայաստանում պոլիկլինիկաներն աշխատելու են առաջիկա հանգստյան օրերին: Այս մասին Կառավարության հունվարի 14-ի նիստից հետո լրագրողներին հայտնել է հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Առողջապահության նախարարությունում տոներին ստեղծվել է արագ արձագանքման խումբ, որը նախարարն անձամբ էր ղեկավարում: Երեւանում պոլիկլինիկաները աշխատում էին ժամը 10-ից 14-ը, իսկ շաբաթ-կիրակի օրերին՝ մինչեւ երեկոյան ժամը 17-ը: «Մենք պայմանավորվածություններ են ձեռք բերել, որ պոլիկլինիկաներն աշխատելու են նաեւ այս հանգստյան օրերին, որպեսզի առավելագույնս խուսափենք հիվանդանոցների գերծանրաբեռնվածությունից ու վարակի ներհիվանդանոցային տարածումից»:

Հունվարի 14-ի առավոտյան դրությամբ, սուր շնրառական հիվանդությամբ՝ այդ թվում գրիպով ու բոլոր հնարավոր բրոնխիտներով , 945 հիվանդ էր գրանցված:

Նրանցից 420-ի՝ այդ թվում 213 երեխաների ու 38 հղիների մոտ ախտորոշվել է թոքաբորբ: Ընդհանուր առմամբ հիվանդանոց է տեղափոխվել 114 հղի:

Գրանցվել է 11 մահվան դեպք: 92 հիվանդներ մնում են վերակենդանացման բաժնում՝ նրանք ինտենսիվ բուժում են ստանում: Նախարարը հավելեց, որ շատ կոնսիլիումների ինքն անձամբ է մասնակցել: «11 կյանք,ցավոք, չի հաջողվել փրկել, չնայած 10-12 օր բժիշկները պայքարում էին նրանց կյանքի համար ու հավատացեք՝ ինքնամոռաց ձեւով էին պայքարում»,- հավելեց նախարարը:

Նա հիշեցրեք, որ բժշկի պետք է դիմել հիվանդության առաջին իսկ նշանների դեպքում: 2-3 րդ օրը հակավիրուսային դեղամիջոցների ներգործությունը թուլանում է, իսկ 5-րդ օրը ստիպված են լինում արդեն հակաբիոտիկներ նշանակել: Բացի դրանից, վիրուսից, ինչպես նաեւ ուղեկից հիվանդություններից թուլացած իմունիտետի դեպքում հիվանդության ազդեցությունն ուժգնանում է: