Կիեւի իշխանությունները քաղաքում կարանտին են մտցնում գրիպով եւ ՍՇՎ-ով հիվանդացման տարածումը կանխելու համար: Այդ մասին Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է պրոֆիլային դեպարտամենտների ղեկավարների հետ խորհրդակցության ընթացքում, տեղեկացնում է ՈՒԻՆԱՆ-ը:
Նրա խոսքով, առանց սպասելու համաճարակային շեմի գերազանցմանը, քաղաքի իշխանությունները որոշել են կարանտին մտցնել կրթության եւ առողջապահության հաստատություններում: Սահմանափակումներ են մտցվում նաեւ հանրային միջոցառումների իրականացման նկատմամբ:
Կլիչկոն դեղատնային ցանցերին կոչ է արել հակահարուցիչային միջոցների եւ վիտամինների գների ավելացում թույլ չտալ:
Քաղաքում պրոֆիլակտիկ կարանտինը կշարունակվի մինչեւ համաճարակային իրավիճակի բարելավումը:



























