Լոս Անջելեսում 2014-ի համեմատ էականորեն աճել է հանցավորության մակարդակը: Այդ մասին հայտնել են քաղաքապետ Էրիկ Գորսետին եւ ոստիկանության պետ Չառլի Բեքը, հիմնվելով ոստիկանական վարչության վիճակագրական հաշվետվության վրա:
2015-ին Լոս Անջելեսում հանցավորության թիվն անցյալ տարվա համեմատ աճել է 12,6 տոկոսով: Նման աճը պայմանավորված է փողոցային ավազակախմբերի թվի եւ ընտանեկան բռնության ավելացմամբ: Քաղաքի ոստիկանական վարչության վիճակագրության համաձայն, միայնակ հանցագործություն կատարածների թիվն աճել է 20,2 տոկոսով, սեփականության հետ կապված հանցագործություններինը` 10,7 տոկոսով, իսկ բռնաբարություններինը` 9,1: Սեփականության դեմ հանցագործությունների առյուծի բաժինը կապված էր տների թալանի եւ մեքենաների առեւանգման հետ: Այսինքն վիճակագրությունը ցույց է տալիս, որ սպանությունների թիվը մեծացել է` 2014-ին 260 մարդուց 2015-ին հասնելով 283-ի:
Այնուամենայնիվ, 2015-ին հանցավորության մակարդակը զգալիորեն ցածր էր, քան 10 տարի առաջ, ինչը հիմք է տալիս խոսելու դրական դինամիկայի մասին:




























