Ամերիկյան հետազոտողներն Ալյասկայում հազվագյուտ փալասաձուկ են հայտնաբերել: Ձուկը ափ է շպրտվել Գլեյշեր Բեյ ազգային պարկի մերձակայքում:

Ըստ Informing-ի, Icosteus aenigmaticus ձկան երկարությունն ավելի քան 2 մետր է: Բայց այն «փալաս» անվանումը ստացել է այն պատճառով, որ շատ փափուկ կմախք ունի, որը դյուրությամբ ճկվում է ցանկացած ուղղությամբ:

Նշենք, որ 6 ամիս առաջ նույն վայրում նույնպիսի ձուկ էին հայտնաբերել, որը նույնպես ափ էր նետվել: Իսկ սովորաբար այս ձկնատեսակն ապրում է Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածում: