Բելգիացի գիտնականները անմիջական կապ են գտել Facebook-ում օգտատիրոջ լուսանկարի եւ ցանկալի պաշտոնը զբաղեցնելու հեռանկարների միջեւ։ Հնարավոր թեկնածուին գնահատելիս գործատուները հիմնականում ուշադրություն են դարձնում սոցիալական ցանցում նրա լուսանկարին, ընդ որում հաջող լուսանկարը կարող է մեծացնել հարցազրույցի հրավիրվելու հնարավորությունը 40 տոկոսով։

«Առավել հաջող լուսանկարով թեկնածուն 21 տոկոսով ավելի շատ է դրական կարծիք ստեղծում իր մասին, քան նա, ով անհաջող լուսանկար է տեղադրում»,- ասում է Գենտի համալսարանի պրոֆեսոր Սթեյն Բաերթը։ Դրանում համոզվելու համար, հետազոտողները 2112 կեղծ ինքնակենսագրություն են ուղարկել բելգիական ընկերություններին, որոնք նոր աշխատակից են որոնում։

Բացի այդ, նրանք Facebook-ում կեղծ հաշիվներ են բացել, ընդ որում թողնելով միայն լուսանկարը, մնացած տեղեկությունը փակ է եղել, փոխանցում է Vesti-ն։