Ռուսաստանի հայկական համայնքի «Նոյյան Տապան» պարբերականը վերջերս իր էջերում անդրադարձել էր լրագրող-միջազգայնագետ Արսեն Մելիք-Շահնազարովի նոր, լայնածավալ, «Լեռնային Ղարաբաղ. Փաստերն ընդդեմ ստի» գրքին։ Գրքում քննարկվում է ղարաբաղյան հակամարտության տեղեկատվական-գաղափարական կողմերը։ Մելիք Շահնազարովը պատահականորեն չի կատարել այս լուրջ աշխատանքը։ Նա նպատակ է ունեցել իրարից զատել Լեռնային Ղարաբաղի հայերի եւ կեղծ ադբեջանական-ազգայնական ղեկավարության միջեւ ընթացող հակամարտության պատմությունը։ Ի դեպ, նրա հայրը՝ Աշոտ Մելիք-Շահնազարովը, հայտնի խորհրդային դիվանագետ է, ում նախնիները եղել են Ղարաբաղի իշխաններ։ 1988 թվականին նա միացավ իր ժողովրդին՝ ազատելու նրանց Բաքվի ռեժիմի գերիշխանությունից։
Արսեն Մելիք-Շահնազարովը հատուկ ուշադրություն է դարձրել կեղծված փաստերի բացահայտմանը եւ Բաքվի իշխանությունների ու նրանց արտասահմանյան մեղսակիցների՝ ուրիշի հողերի նկատմամբ ունեցած հավակնություններին։ Արդյունքում ստացվել է մեծածավալ, փաստարկներով լի, շատ հետաքրքիր աշխատանք՝ լայն շրջանակների համար։
Գիրքն ուսումնասիրելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հիմնական եզրակացությունների վրա, որոնք հիմնավորված են բավականին համոզիչ փաստերով եւ փաստաթղթերով։ Այդ փաստերն այնքան համոզիչ են, որ քաղաքական գործիչները, ովքեր զբաղվում է են Ղարաբաղի եւ Ադրբեջանի միչեւ հակամարտության կարգավորման հարցով, կարող են սթափ գնահատել իրավիճակը, տեսնել, թե ո՞վ է ճիշտ, ո՞վ սխալ , եւ առաջարկեն լավագույն լուծումները՝ հիմնվելով բնական իրավունքի վրա։
Մասնավորապես, ամբողջովին օրինաչափ է հեղինակի՝ հակամարտության կողմերի դիրքորոշումից ընդդիմության հեռացվածությունը չընդունելը, երբ խոսքը դահիճի եւ զոհի. իր ինքնորոշման բնական իրավունքը պաշտպանող ժողովրդի մասին է։ Նաեւ պետության, որը չի ցանկանում հաշվի նստել բոլորի կողմից ընդունված միջազգային իրավունքի նորմի հետ։ Սա հենց Ղարաբաղի եւ Ադրբեջանի դեպքն է։
Խիստ կարեւոր են նաեւ ընթերցողներին ներկայացվող փաստարկված պարզաբանումները այն մասին, որ «Լեռնային Ղարաբաղ» եւ «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ» տարածքային հասկացությունները նույնական չեն։ Այս գրքում նաեւ կարեւոր է նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի կողմից զավթված ղարաբաղյան տարածքների իրենց օրինական տերերին՝ Արցախի հայ ժողովրդին վերադարձվելու բացարձակ թեզի հաստատումը, մի ժողովրդի, որ ադրբեջանական տիրապետության տակ տասնյակ տարիների ընթացքում հակաիմպերիալիստական պայքար է մղել իր ազատագրման, ողջ մնալու, եւ ապագա ունենալու համար։
Հեղինակը մանրամասնորեն քննում է 1988-1991 թվականների ընթացքում ազատ Արցախի պայքարի բոլոր հանգամանքները՝ ցույց տալով, թե հայերի դեմ ցեղասպանության բնույթի ինչպիսի հրեշավոր հանցագործություններ են կատարել Բաքվի իշխանությունները՝ ուղիղ թույլտվություն ստանալով ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններից ։
Մելիք Շահնազարյանի գրքից ընթերցողը իմանում է ինքնորոշման իրավունքն իրացնելու ընթացքում ազգային պետություն կերտելու ճանապարհին Արցախի ժողովրդի հիմնական ուղենիշների մասին։
Գրքում քննվում է նաեւ բանակցությունների կարգավորման ընթացքը, որտեղ 1997 թվականից դե-ֆակտո մասնակիցների շարքում չկա ԼՂՀ-ն՝ որպես բանակցությունների շահագրգիռ կողմ։ ԼՂՀ-ի անտեսումը վերջին շրջանում Ռուսաստանի դիրքորոշման գլխավոր արատն է, որը երեւում է 2008 թվականի նոյեմբերի երկուսի Մայնդորֆյան հայտարարությունից։ Անմիտ են նաեւ Ամերիկայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դիվանագետներին ներկայացնող Մինսկի խմբի միջնորդների ճիգերը, որոնք ակնհայտ փորձում են բավարարել Բաքվի հակաղարաբաղյան հավակնությունները։




























