Սեւ ծովի ափին, Կրասնոդարի մարզի Տուապսե քաղաքի մոտ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը 3,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում են ՌԴ ԱԻՆ հարավային դաշնային օկրուգի մամուլի ծառայությունից:

Սեյսմոլոգների տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տուապսեից 15 կմ հեռավորության վրա: Տուապսեում նույնպես զգացել են ստորերկրյա ցնցումները: Նախնական տվյալներով, զոհեր եւ ավերածություններ չկան: