Լեգենդար թմրաբարոն Պաբլո Էսկոբարի՝ Ֆլորիդայի նախկին վիլլայի սեփականատերը մտադիր է ապամոնտաժել այն, որպեսզի գտնի արժեքավոր իրերը, որոնք հանցագործը կարող էր թաքցրած լինել այդ տանը, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով e Figaro-ն։
«Մենք ամբողջ թիմ ենք հավաքել, ունենք մետաղորսիչներով մարդիկ, որոնք կարող են պարզել, թե արդյոք այդտեղ թաքցրած ինչ-որ բան կա»,- ասել է վիլլայի ներկայիս սեփականատեր Քրիստիան դե Բերդուարը։ Նրա խոսքով՝ թմրաբարոնը արժեքավոր իրերը իր տներում պահելու սովորություն ուներ։
Պաբլո Էսկոբարը պատմության մեջ ամենահայտնի թմրաբարոններից մեկն է։ Նա գլխավորում էր կարտելը, որը 1980-1990ական թթ. մատակարարում էր ԱՄՆ ներկրվող կոկաինի 80 տոկոսը։ 1993թ.-ին՝ 44 տարեկան հասակում, նա սպանվել էր դիպուկահարի կրակոցից հատուկ ջոկատայինների շուրջկալից փախչելու ժամանակ։



























