Օսլոյաբնակ հրուշագործ ու նկարչուհի Քերոլայն էրիքսոնը ստեղծել է «Աստղային պատերազմների» Դարթ Վեյդերի տպավորիչ քանդակը, որի բարձրությունը գրեթե 1.2 մետրի է հասնում: Աշխատանքը կնոջից գրեթե երեք շաբաթ է խլել, եւ հիմա մութ լորդի քաղցր ու փխրուն տարբերակը ցուցադրված է Ringen կինոթատրոնում՝ Օսլոյում:
Այս հոյակապ քանդակը ստեղծելու համար Քերոյալն Էրիքսոնը նախ մետաղական կարկաս է հավաքել, իսկ հետո ապագա դետալների ձեւվածքը պատարստել, որոնք հետագայում թխվել են: Որպես դետալներն իրար ամրացնող սոսինձ՝ կինը հալած շաքար է օգտագործել, հայտնում է Kedem-ը:
Քերոյալյն Էրիքսոնն արդեն առաջին անգամ չէ խմորից խոշոր քանդակներ ստեղծում՝ նա նաեւ «Հոբբիտ» ֆիլմից Սմաուգի ու «Տրանսֆորմերների» Օփթիմուս Փրայմի զարմանալիորեն իրատեսական ուտելի քանդակների հեղինակն է:



























