Զինված ցուցարարների խումբը Օրեգոնի նահանգում գտնվող Բեռնսում տարածք է գրավել, որտեղ հազարավոր հնագիտական արտեֆակտեր  եւ քարտեզներ են պահվում, որոնցում մանրամասնորեն նկարագրված են այդ տարածքում թաքցված գաղտնարաններն ու գերեզմանատեղիները:  Ակտիվիստները հանդես են գալիս դաշնային հողային քաղաքականության դեմ, բայց նրանց բողոքը սպառնալիքի տակ է դրել Ամերիկայի պատմական արժեքները, տեղեկացնում է  Ameriacru-ն:

Ռայան Բանդին, խմբի առաջնորդներից մեկը, որը գրավել է Օրեգոնի նահանգի հարավ-արեւելքում Վայրի բնության ազգային արգելոցի պահեստը, ասում է, որ ակտիվիստներն արտեֆակտերի նկատմամբ ոչ մի իրական հետաքրքրություն չունեն: Բայց իշխանությունները համարում են, որ բողոքը կարող է քողարկում դառնալ թալանչիների համար, որոնք կորոշեն օգտվել իրավիճակից: 

Արգելոցում մոտ 300 տեղ կա, որոնք ի վիճակի են արժեքներ պահել. գերեզմանատեղիներ, հին բնակավայրեր եւ քարագրեր: Պահեստում պահվում են նաեւ նիզակներ, քարե զենքեր, զամբյուղներ եւ մոտ  9800 տարեկան այլ առարկաներ:

Արտեֆակտներն ու քարտեզներն իրավաբանորեն պաշտպանված են  1979 թվականի հնագիտական ռեսուրսների մասին օրենքով եւ դաշնային այլ օրենքներով, այդ պատճառով ցուցարարները կարող են խստորեն պատժվել: 

2014-ին Ռայան Բանդին ու նրա կողմնակիցները ամենագնացներով փակել էին Յուտա նահանգում ավտոտրանսպորտի երթեւեկությունը: Այդ բողոքի ընթացքում նրանք անցել են հնդկացիական հնագիտական պեղումների վայրով: