Մոսկվայի իրավապահ մարմիններին հաջողվել է կանխել խոշոր ահաբեկչությունը, որը ծրագրել էր իրականացնել նեոնացիստական խմբավորումներից մեկի ակտիվիստ հանդիսացող Ռուսաստանի մայրաքաղաքի անչափահաս մի բնակիչ։

Ռուսաստանյան լրատվամիջոցների տվյալներով, իրավապահ մարմինները ձերբակալել են մի շարք պայթուններ ծրագրած չարագործին, այն բանից մի քանի ժամ առաջ, երբ մեծ հզորությամբ պայթուցիկ ինքնաշեն սարքերը գործի կդրվեին մայրաքաղաքի այգիներից մեկում գտնվող Մեծ Հայրենականի զինվորների հուշարձանի մոտ, ինչպես նաև մոսկվացիների մեծ թվով կուտակումների վայրերում։ Ահաբեկչության նախապատրաստման մեջ կասկածվողը վնասազերծվել է հանցագործության կատարման վայր գնալու ճանապարհին։ Բացահայտվել է ձերբակալվածի մասնակցությունը նաեւ Մոսկվայում իրականացված մի շարք պայթյուններին, որոնց ժամանակ տուժել են բազմաթիվ մարդիկ։