Հետազոտողները հրապարակել են մինչ այդ գիտությանը անհայտ խոլորձի տեսակի նկարագրությունը, որը հայտնաբերել են Մեքսիկայի տարածքում: Հոդվածի ամբողջական տեքստին կարելի է ծանոթանալ PhytoKeys ամսագրում:
Բույսի բարձրությունը 30-42 սմ է, իսկ ծաղկող բույսինը՝ 80-90 սմ: Յուրաքանչյուր ճյուղի վրա հայտնվում են 3-ից 8 ծաղիկ, իսկ ծաղկման շրջանը շարունակվում է մարտից հուլիս: Ծաղիկներն ունեն մեծ դեղին թերթիկներ՝մորեգույն կամ կարմաշագանակագույն թելիկներով: Խոլորձը ստացել է Encyclia inopinata անվանումը, հայտնում է Gazeta-ն:
Գիտնականները հավաստիացնում են, որ խոլորձն աճում է անտառներում ժայռերի վրա: Ենթադրվում է, որ այն չափազանց հազվագյուտ բույս է:



























