ՄԱԿ-ի գլխավոր դատական ատյանում՝ Միջազգային դատարանում սեպտեմբերի 13-ին սկսվում են ռուս-վրացական լսումները 2008թ. օգոստոսին Հարավային Օսիայի դեպքերի կապակցությամբ:

Վրաստանի կողմից Ռուսաստանի դեմ ներկայացված հայցով բանավոր լսումները կայանալու են սեպտեմբերի 13-17-ին:

Վրաստանի շահերը Միջազգային դատարանում պաշտպանելու են փաստաբաններ Ջեյմս Քրոուֆորդը, Ֆիլիպ Սանդսը, Պոլ Ռայհլերը եւ Փայա Ահավանը: Վրացական կողմը ներկայանալու է ի դեմս փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեի եւ արդարադատության փոխնախարար Թինա Բուրջալիանիի:

Ռուսական կողմը ներկայացնելու են ԱԳՆ իրավական վարչության տնօրեն Կիրիլ Գեւորգյանը, Նիդեռլանդներում ՌԴ դեսպան Ռոման Կոլոդկինը եւ միջազգային իրավունքի մասնագետներ:

Վրաստանը մեղադրում է Ռուսաստանին էթնիկ զտումների եւ ռասայական խտրականության վերացման կոնվենցիայի խախտումների մեջ: