Անդրբայկալում 30 տոկոսով կրճատվել է օտարերկրյա քաղաքացիների թիվը:
Ներկայումս Անդրբայկալում 10 հազարից ավելի օտարերկրյա քաղաքացիներ կան:
Ժամանակավոր ներգաղթյալների առավելագույն թիվը (53 տոկոս) գրանցվել է Չիտայում: 2010թ. 8 ամիսների ընթացքում մարզում 19 հազար օտարերկրացի կար, ինչը 20 տոկոսով պակաս է նախորդ տարվա թվից:
Ներգաղթյալների թվով առաջատարը Չինաստանից ժամանածներն են: Նրանց հաջորդում են ԱՊՀ երկրներից ժամանածները՝ ուզբեկներ՝ 12 տոկոս, ուկրաինացիներ՝ 7 տոկոս, տաջիկներ՝ 3, 2-ական՝ Հայաստանից, Ղըրղզստանից եւ Վիետնամից:
Ներգաղթյալների մեծ մասը՝ 63 տոկոս, զբաղված են շինարարական բիզնեսում:





























