H1N1 գրիպի բարդացման հետեւանքով այսօր` հունվարի 15-ին, արձանագրվել է եւս մեկ մահ: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է 23-ամյա Գարիկ Սախոյանը:
Վերջինը մանկական ուղեղային կաթված է ունեցել։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը:
ԱՆ մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նա հունվարի 1-ից հիվանդ լինելով` չի դիմել բուժօգնության: Հիվանդանոց է դիմել միայն հունվարի 9-ին` ծայրահեղ ծանր վիճակում:
Նշենք, որ H1N1 գրիպի հետեւանքով մահացածների թիվն այսպիսով հասավ 14-ի։




























