Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին սեպտեմբերի 13-ին պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան։

Ինչպես հայտնում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը, այցի ընթացքում նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Սեպտեմբերի 14-ին Բաքվում տեղի կունենա էներգոգագաթաժողով, որին կմասնակցեն Վրաստանի, Ադրբեջանի եւ Ռումինիայի նախագահները։ Էներգոգագաթաժողովը կվերաբերի գազի տեղափոխման ոլորտի համագործակցությանը, հայտնում է «Գրուզիա online»-ը։

Նախօրեին Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն հերքել էր վրաց-ադրբեջանական համադաշնության հնարավոր ստեղծման մասին տեղեկությունը։