Մեծ Բրիտանիայի չափահաս բնակչության մոտ կեսը, վիճակագրության համաձայն, կյանքի ինչ-որ փուլում հոգեկան խանգարումներ է ունեցել:

Մասնագետների դիտարկմամբ յուրաքանչյուր 4-րդ բրիտանացին տառապել է ընկճախտից կամ այլ հոգեկան խանգարումներից, որոնք ախտորոշվել են բժիշկների կողմից: Իսկ ահա բնակչության 18 տոկոսի մոտ հոգեկան խանգարումներ են գրանցվել, որոնք պաշտոնապես չեն ախտորոշվել, փոխանցում է Informing-ը:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ առավել հաճախ ընկճախտի մեջ են հայտնվում կանայք, քան տղամարդիկ (33 տոկոսն՝ ընդդեմ 19-ի):

Հատկապես հոգեկան շեղումներ են  հանդիպում ցածր եկամուտ ունեցող եւ անապահով թաղամասերում բնակվող մարդկանց մոտ:

Ամենատարածված հոգեկան շեղում է ճանաչվել ընկճախտը, որն ախտորոշվել է  չափահաս բնակչության 19 տոկոսի մոտ: