Սեպտեմբերի 13-ին Հայաստանում մեռելոց է: ՀՀ կառավարության որոշմամբ, երկուշաբթի օրը` սեպտեմբերի 13-ին, հանրապետությունում ոչ աշխատանքային օր է հայտարարել: Դրա փոխարեն, աշխատանքային օր է հայտարարվել շաբաթ` սեպտեմբերի 18-ը:
Մեռելոցը հաջորդում է Սուրբ Խաչի տոնին, որը Հայ առաքելական եկեղեցին նշել է սեպտեմբերի 12-ին:
Նկատենք, որ ոչ աշխատանքային է հայտարարվել նաեւ հաջորդ երկուշաբթին` սեպտեմբերի 20-ը, որի փոխարեն աշխատանքային էր հայտարարվել նախորդ շաբաթ օրը` սեպտեմբերի 11-ը: Այդ փոփոխության պատճառն այն է, որ սեպտեմբերի 20-ն ընկնում է երկու ոչ աշխատանքային օրերի` սեպտեմբերի 19-ի (կիրակի) եւ սեպտեմբերի 20-ի (Անկախության օր) միջեւ:




























