Կուբայի իշխանությունները թույլտվություն են ստացել ԱՄՆ շուկայում գրանցել Havana Club ապրանքանիշի ռոմը, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:

«Կուբաէքսպորտ» պետական ընկերությունը ստացել է այդ իրավունքը: ԱՄՆ արտոնագրերի եւ ապրանքանիշերի գրասենյակը  ընդամենը 15 օրվա արտոնագիր է տրամադրել «Կուբաէքսպորտին»:

Սակայն ընկերությունը հայց է ուղարկել ԱՄՆ արտոնագրերի եւ ապրանքանիշերի գրասենյակ արտոնագրի ժամկետըւ առնվազն 10 տարով երկարաձգելու խնդրանքով: Պարբերականի տեղեկություններով՝ հայցն ամենայն հավանականությամբ կբավարարվի:

Հաղորդվում է, որ Կուբան վաղուց է պայքարում Bacardi մասնավոր ընկերության հետ այդ ապրանքանիշի իրավունքները ստանալու համար: Bacardi-ն արդեն 20 տարի պնդում է, որ այդ ապրանքանիշի իրավունքը պատկանում է իրեն: