Սեպտեմբերի 14-ին մեկօրյա այցով Ադրբեջան է ժամանում Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն: Նա մասնակցելու է Բաքվում կայանալիք էներգետիկ գագաթաժողովին, 1news.az-ին հայտնել են Ռումինիայի դեսպանատնից: Այցի ընթացքում, Ռումինիայի նախագահը հանդիպելու է Իլհամ Ալիեւի հետ եւ քննարկելու է երկու երկրների հարաբերությունները:
Նշենք, որ սեպտեմբերի 14-ին Բաքվում կայանալու է Ադրբեջանի, Վրաստանի եւ Ռումինիայի նախագահների հանդիպումը` Azerbaijan-Georgia-Romania Interconnection մայրուղով գազատարի նախագծի կապակցությամբ: Սեպտեմբերի 13-ին Բաքու է ժամանելու Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
Գագաթաժողովի ընթացքում նախատեսված է 3 նախագահների միջեւ «Բաքվի հռչակագրի» ստորագրումը:
Հիշեցնենք, որ AGRI (Azerbaijan-Georgia-Romania Interconnector) նախագծի մասին հուշագիրը ստորագրվել է ապրիլի 13-ին Բուխարեստում:





























