ԱՄՆ Թեննեսի նահանգում բնակվող ամուսիններն առաջինն են հաստատել հանրահայտ Powerball վիճակախաղում իրենց շահումը: Ջեքփոթը կազմել է 1.6 մլրդ դոլար, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Երջանիկ շահողները Ջոն եւ Լիզա Ռոբինսոններն են՝ Մանֆորդ քաղաքից: Շահող տոմսը նրանք գնել էին տան մոտակա խանութից: Powerball-ի գրասենյակն արդեն հաստատել է նրանց տոմսի իսկությունը:
Ընդ որում, ընտանիքը ստանալու է ընդհանուր մրցանակային ֆոնդի միայն 1/3-ը՝ 530 մլն դոլար, քանի որ համընկնող թվերով շահել է եւս 2 մարդ՝ Քալիֆորնիայի եւ Ֆլորիդայի նահանգներում: Այդ հաղթողների մասին ոչինչ հայտնի չէ:



























