Օգտագործելով պատմական փաստաթղթերն ու հնագիտության մեջ կիրառվող ժամանակակից տեխնիկան՝ ամերիկյան հետազոտողները պարզել են «սեյմեմյան վհուկների» 1692 թ. կատարված մահապատժի ճշգրիտ վայրը՝:Հողատարածքը, որտեղ կախարդանքի համար մեղադրանքով կախաղան էր հանվել 19 մարդ, հիմա շրջապատված է տներով, հայտնել է Սալեմի համալսարանի պատմության պրոֆեսոր Էմերսոն Բեյքերը : Նա պարզել է, որ ավելի քան հարյուր տարի առաջ պատմաբան Սիդնի Պերլին որպես մահապատժի վայր նշել էր ծառապատված փոքրիկ տարածքը, որը հայտնի է Պրոկտոր Լեդջ անունով, այլ ոչ թե բլրի գագաթը, որը ստացել է Gallows Hill անվանումը: Սակայն ժամանակի ընթացքում նրա աշխատության արդյունքները մոռացվել են ու Բեյքերի խոսքով «սկսել են գերազանզել մոլորությունները, խեղաթյուրված պատկերացումներն ու կոնսպիրատիվ տեսությունները »: Նա շեշտել է, որ նոր աշխաոտության հեղինակները «չեն ուզում իրենց վերագրել այդ պատմական փաստի բացահայտման վաստակը»:
Սալեմի քաղաքապետ Քիմ Դրիսքոլն էլ նշել է, որ « մահապատժի իրականացման ճշգրիտ վայրն իմանալը կարեւոր է, քանի որ վերացնում է «սպիտակ բծերը» պատմության մեջ»: «Բացի դրանից, սա միասին հավաքվելու ու այն ժամանակ կատարված ողբերգական անարդարությունը պարզելու համար»,- հայտնել է նա՝ հավելելով, որ քաղաքային իշխանությունները դիտարկում են անցյալի ողբերգության վայրում հատուկ նշան տեղադրելու հնարավորությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Սալեմի վհուկների» դատավարությունները սկսվել էին Նոր Անգլիայի պուրիտանների բնակավայրերում այն բանից հետո, երբ երկու երեխաների մոտ պատրանքներ էին սկսվել ու նրանք գանգատվում էին քորոցի ծակոցների նման զգացողություններից : Հայտնվել էր վարկած, որ այդ հիվանդության պատճառը կախարդանքն է, չնայած ժամանակակից պատկերացումների համաձայն՝ այդ ծակոցները կարող էին լինել սնկով վարակված տարեկանի ալյուրից պատրաստված հացից թունավորման ախտանշաններ : 1692 թ. մատին կալանավորվել են երեք կանայք՝ կախարդանքին մասնակցություն ունենալու մեղադրանքով : Հետագայում կալանավորվածների թիվը հասել է 150 –ի : 31 մարդ դատապարտվել էր, նրանցից 19-ին կախաղան էին հանել, մեկը մահացել էր կտտանքներից , որի ընթացքում նրա կրծքին ծանր քարեր էին դնում որպեսզի «դուրս կորզեն» խոստովանությունը, եւս երկուսն էլ մահացել էին բանտում, մեկ կնոջ էլ վաճառել էին ստրկության : 1697 թ. դատարանը ընդունել է իր սխալը կախարդանքի մասին գործում ու 1702 թ. դատարանի որոշումը մասամբ չեղարկվել էր: Սալեմյան դատավարությունների 300 րդ տարելիցի կապակցությամբ Սալեմում բացվել էր հուշահամալիր, որտեղ տեղադրվել են քարե նստարաններ՝ մեկական նստարան յուրաքանչյուր մահապատժի ենթարկվածի համար : 2001 թ հոկտեմբերի 31-ին Մասաչուսեթսի նահանգապետ Ջեյն Սվիֆթը ստորագրել էր պրոկլամացիա, որի համաձայն բոլոր մահապատժի ենթարկվածները անմեղ են ճանաչվել :



























