Այսօր` սեպտեմբերի 13-ին «Ալմերիա»– «Ռեալ Սոսյեդադ» խաղով կավարտվի ֆուտբոլի Իսպանիայի առջանության երկրորդ տուրը: Իսկ մեկնարկը չափազանց հետաքրքիր ստացվեց: «Բարսելոնան» սեփական ստադիոնում 0:2 հաշվով պարտվեց Պրիմերայի նորեկ «Էրկուլեսին»:

Մադրիդի «Ռեալը» Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ առաջին հաղթանակը տարավ` Կարվալյոյի միակ գոլի շնորհիվ պարտության մատնելով «Օսասունային»: «Վիլյառեալը» չորս գնդակ ուղարկեց «Էսպանյոլի» դարպասը: Հաշիվը չբացվեց «Սեւիլիա»-«Դեպորտիվո» խաղում: