Չինաստանի երկրաբանության եւ գեոֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատողները եկել են այն եզրակացության, որ Տիբեթի Նգարիի շրջանում վերջերս հայտնաբերված թեյն աճեցվել է մոտ 1.8 հազար տարի առաջ:
Մասնագետները նշում են, որ Տիբեթը հայտնի է իր խիստ կլիմայով, եւ այնտեղ թեյ չի աճում, հետեւաբար այն ներկրվել էր հարեւան շրջաններից, հայտնում է Informing-ը:
1.8 հազար տարի առաջ Նգարիի շրջանում իշխում էր Ժանգ Ժունգի թագավորությունը: Տեղաբնակները ոչ միայն շատ էին սիրում թեյ խմել, այլեւ օգտագործում էին այն հուղարկավորության արարողության ժամանակ:
Նախկինում հետազոտողները ենթադրում էին, որ հնում թեյը Մետաքսի ճանապարհով Չիանստանից հասնում էր Կենտրոնական Ասիա, սակայն դրա ապացույցները բացակայում էին ընդհուպ մինչեւ Տան դինաստիայի տարիները (618-907թթ.):
2012թ. Նգարիի շրջանում պալատականների դամբարանների պեղումների ժամանակ օրգանական մնացորդներ էին հայտնաբերել, որը գիտնականների հավաստիացմամբ ոչ այլ ինչ է, քան թեյ:




























