Ամերիկացի մահմեդական դոցենտը անվան պատճառով չի անցել համակարգչային խաղի գրանցումը: Այդ մասին տեղեկացնում է  NBC News-ը:

Ֆլորիդայի քոլեջներից մեկի դոցենտ Մուհամմեդ Զահիր Խանը (Muhammad Zakir Khan) չի կարողացել գրանցվել  Paragon բազմամասնակցային խաղին մասնակցելու համար: Երբ նա ներբեռնել է իր անձնական տվյալները ծրագիրը արգելափակման մասին տեղեկություն է տվել. դրանում ասված է, որ Զահիր Խանի անունը ներառված է օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչության սեւ ցուցակում: 

Գիտնականը նախ որոշել է, որ դա ցանցահենների ձեռքի գործն է, սակայն շուտով պարզվել է, որ նրա անունն իրոք վարչության սեւ ցուցակում էր, որը նախատեսված էր նրա համար, որ ահաբեկիչներին եւ թմրանյութի առեւտրականներին զրկի ամերիկյան քաղաքացիների հետ գործարքներ կնքելու հնարավորությունից: Ցուցակում իհարկե ներառված էր ոչ թե ֆլորիդացի դոցենտը այլ Պակիստանից նրա անվանակիցը: 

Paragon խաղի մշակող Epic Games ընկերությունը ներողություն է խնդրել Զահիր Խանից` խնդիրը բացատրելով վճարովի մուտքի կոդի անկատարությամբ եւ խոստացել է մոտ ժամանակներս  լուծել հարցը: Դոցենտին դա չի բավարարել. նրա խոսքով, ինքը բազմաթիվ համակարգչային խաղեր է խաղում եւ  դրանցից ոչ մեկում նման արգելափակման չէր բախվել: