Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն իրենց դժգոհությունն են հայտնել հանրաքվեի արդյունքների վերաբերյալ, բայց նշել են, որ հարգելու են ժողովրդի կամքը, գրում է թուրքական Hurriyet Daily News and Economic Review-ն:
«Մենք հարգում ենք ժողովրդի կամքը: Մենք դասեր ենք քաղել հանրաքվեից: Սակայն ոչ ոք չի կարող հերքել հանրության վրա աննախադեպ ճնշման փաստը»,- ասել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըջդարօղլուն:
Իսկ ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին նշել է. «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից վարչական ռեսուրսների օգտագործումը, Ճնշումները, կաշառքը, սուտը եւ սպառնալիքները, նաեւ բարոյական արժեքների չարաշահումը քաղաքական նպատակներին հասնելու համար, դարձան մեր պատմության ամենամութ էջերից մեկը»:
Բահչելին նաեւ հավելել է. «Սահմանադրական փոփոխություններով, Թուրքիան խավարի փուլ մտավ՝ լի կենսական ռիսկերով եւ վտանգներով»:





























