Ամերիկահայ թենիսիստ Անդրե Աղասին, որն իր պրոֆեսիոնալ կարիերան ավարտել էր մի քանի տարի առաջ, ժամանակ չի կորցնում՝ նա կենսագրական է գրել։ Ինչպես եւ ակնկալվում էր, գիրքը կհայտնվի ԱՄՆ գրախանութներում նոյեմբերին։
Ինչպես հայտնել է գրքի հեղինակը, ընթերցողը կտեղեկանա նրա մանկական տարիների մասին, թե ինչու է նա ընտրել մեծ թենիսը, հոր հետ իր հարաբերությունների, ինչպես նաեւ դերասանուհի Բրուկ Շիլդսի հետ իր անհաջող ամուսնության մասին։




























