Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում այսուհետ կարելի է «Էլ Չապո» («Կարճլիկ») անունով համբորգեր ճաշակել՝ ի պատիվ հայտնի թմրաբարոն Խոակին Գուսման Լոերի։

Այս համբուրգերն իր ճաշացանկում ներառել է Las Criminales ռեստորանը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

Ռեստորանի ճաշացանկում կան նաեւ այլ հայտնի հանցագործների անուններով համբուրգերներ, որոնց թվում են Ալ Կապոնեն, Չարլզ Մենսոնը, Պաբլո Էսկոբարը եւ Ջոն Ուեյն Հեյսին։ Իր գովազդում ռեստորանը խոստանում է, որ առաջարկվող ուտեստները «կբավավարեն ձեր բոլոր քմահաճույքները»։

Ռեստորանի սրահի պատերին հայտնի հանցագործների նկարներն են, այդ թվում «Կարճլիկինը», ողջ հասակով մեկ։ Այցելուներին առաջարկում են լուսանկարվել այդ լուսանկարների ֆոնին։