Ինդոնեզիայի ափերի մոտ այսօր՝ հունվարի 17-ին, 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS)։

Ստորերկրյա ցնցումների օջախը գտնվել է 46,4 կմ խորության վրա, էպիկենտրոնը՝ Բուրու կղզում գտնվող Նամլեա քաղաքից 68 կմ հեռավորության վրա։ Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Ցունամիի վտանգ եւս չի հայտարարվել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։