Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դանիայի «Ռանդերս» ակումբի կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հնարավոր է տեղափոխվի Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի առաջատար ակումբներից մեկը, հաղորդում է Sport Express-ը` հղում անելով ֆուտբոլիստի գործակալին:
25-ամյա ֆուտբոլիստն անցած շաբաթ ազգային հավաքականից ակումբ վերադառնալուց հետո, կոնֆլիկտ է ունեցել ղեկավարության հետ, հեռացվել է թիմից եւ տեղափոխվել ակումբի երիտասարդական կազմ: Այժմ ֆուտբոլիստը կարիերայի շարունակության այլ տարբերակներ է քննարկում եւ արդեն առաջարկ է ստացել Ռուսաստանից: Արզումանյանը Հայաստանի հավաքականի կազմում 44 հանդիպում է անցկացրել եւ չորս գնդակ խփել:




























