Բուրավետ մոմերը, ինչպես եւ օդը թարմացնող միջոցները, չափազանց վտանգավոր են մարդու օրգանիզմի համար եւ կարող են քաղցկեղային հիվանդություններ առաջացնել: Նման եզրահանգման են եկել բրիտանական Յորքի համալսարանի գիտնականները:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ մոմերի եւ օդը թարմացնող միջոցների բույրը ստանալու համար դրանց արտադրության մեջ կիրառվող նյութերը, օզոնի հետ շփվելով, ֆորմալդեգիդի են վերածվում: Առավել վտանգավոր է լիմոնեն նյութը, որը սովորական վիճակում որեւէ վտանգ չի ներկայացնում:

Ըստ Planet Today-ի, ապացուցված է, որ ֆորմալդեգիդի՝ մեծ քանակությամբ կենտրոնացումը գրգռում է աչքերի արցունքաբեր թաղանթը, կոկորդը եւ կարող է քթից արնահոսություն առաջացնել: