Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարության ու Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի համագործակցության շրջանակներում Հայաստանի մայրաքաղաքի հիվանդանոցների մի խումբ բժիշկներ 3 օր շարունակ Ստեփանակերտ ու Շուշի քաղաքներում կատարել է ոսկրային հիվանդություններով տառապող քաղաքացիների ընդունելություն։ Մասնավորապես, Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում էնդոկրինոլոգ-բժիշկներն ընդունել են օստեոպորոզով տառապող հիվանդների։ Տեղաշարժվող հատուկ սարքավորման օգնությամբ նրանք կատարել են հիվանդների՝ հիմնականում 40-ից բարձր տարիքի կանանց ու տղամարդկանց, ուլտրաձայնային հետազոտություն։
Էնդոկրինոլոգ Իսա Վրեժը ցավով նշել է, որ Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում չկան օստեոպորոզի բուժմամբ զբաղվով մասնագետներ, իսկ սոնոգրաֆիական ու տեստոմետրիական սարքավորման միջոցով հիվանդների հետազոտությունն ու ախտորոշումը Հայաստանում կատարում են էնդոկրինոլոգները, վնասվածքաբանները, ռեւմատոլոգները և նույնիսկ գինեկոլոգները։ Նա միաժամանակ հայտնել է, որ ԼՂՀ-ում հետազոտում անցած հիվանդների վիճակը առանձնահատուկ տագնապ չի հարուցում։ Ըստ նրա, հետազոտման ընթացքում հիմնականում հայտնաբերվել է օստեոպենիա, որը օստեոպորոզի սկզբնական փուլն է։ Օստեոպորոզով տառապող հիվանդները շատ քիչ են եղել։




























