Փարիզի Օրսե թանգարանում կալանավորել են լյուքսեմբուրգցի սկանդալային նկարչուհի Դեբորա դե Ռոբերտիսին։ Վերջինս հրապարակավ մերկացել էր Էդուարդ Մանեի «Օլիմպիա» նկարի դիմաց եւ ընդունել բնորդուհու կեցվածքը, փոխանցում է Lifenews-ը։

Նկարչուհին հերքել է հանրային կարգը խախտելու կապակցությամբ մեղադրանքները՝ նշելով, որ իր արարքը արվեստի ակտ է եւ ցուցադրություն։

Նկարչուհուն տեղափոխել են Փարիզի դատախազություն։ Ներկայումս լուծվում է նրա դեմ հայց ներկայացնելու  հարցը։