Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի  կինը` Ելենա Բատուրինան, հայտարարել է դաշնային հեռուստաալիքներին դատի տալու պատրաստակամության մասին՝ վերջին հեռուստառեպորտաժների համար, որոնք, իր կարծիքով, ստվեր են գցում իր գործարար համբավի վրա: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, համապատասխան հայցերն արդեն պատրաստ են:

Նշենք, որ անցած շաբաթ մի քանի հանրային հեռուստաալիքներ վավերագրական ֆիլմեր եւ հաղորդումներ են ցուցադրել, որոնք վարկաբեկում են Մոսկվայի քաղաքապետի կնոջը: Մասնավորապես, ուրբաթ երեկոյան НТВ ալիքը ցուցադրել է «Բանը կեպիի մեջ է» ֆիլմը, որում փաստեր են ներկայացվել՝ քաղաքապետի եւ նրա կնոջ ընտանեկան բիզնեսի մութ կողմերի մասին:

Նշենք, որ Ռուսաստանի նախագահի վարչակազմում, վերջին օրերին ակնհայտ դժգոհություն էին ցուցաբերում Մոսկվայի քաղաքապետարանի հայտարարությունների կապակցութամբ: