Ալլա Պուգաչովան նախկին բանկիր Օլեգ Ռաֆանովիչից կստանա 4,5 մլն դոլար:

Մոսկվայի Դորոմոգիլովսկի դատարանը բավարարել է Ալլա Պուգաչովայի հայցը` «Սենատոր» բանկի նախկին սեփականատեր Օլեգ Ռաֆանովիչի դեմ:

Երգչուհու ստանալիք ընդհանուր գումարը հավասար է մոտ 4, 714 մլն դոլարի եւ 300 հազար ռուբլու:

Ավելի վաղ, երգչուհու ներկայացուցիչը հայտնել էր, որ 2009թ. նոյեմբերին եւ 2010թ. պարտքով գումար էր տվել Ռաֆանովիչին` մոտ 4,38 մլն դոլարի չափով, սակայն 2010թ. փետրվարին Ռաֆանովիչը դադարել է պատասխանել հարցերին, եւ Պուգաչովան ստիպված է եղել դիմել դատարան: Դատարանը նաեւ արգելանք է դրել բանկիրի ունեցվածքի վրա, որը գնահատվում է 5-ից 15 մլն դոլար:

Բանկիրը դատարանում հայտարարել է, թե իրեն պարտապան չի համարում եւ Պուգաչովային խորհուրդ է տվել իրեն պարկեշտ պահել: «Պետք չէ ինձ սպառնալ: Հերթ կանգնեք եւ ձեզ պարկեշտ պահեք»,- խորհուրդ է տվել նա: