Ֆրանսիայում 92 տարեկանում մահացել է գրող, ֆրանսիական գրականության դասական Միշել Տուրնյեն, հաղորդում է Gazeta–ն՝ վկայակոչելով՝ Le Monde-ը:
Տուրնյեն ծնվել է 1924 թվականին, Փարիզում, լրագրող է աշխատել Radio France-ում եւ Europe 1-ում, Le Monde եւ Le Figaro թերթերում: Նա զբաղվել է գերմաներենից թարգմանություններով:
Իր առաջին վեպը («Ուրբաթ կամ խաղաղօվկիանոսյան եզրաշերտ») գրողը հրատարակել է 1967 թվականին: Երեք տարի անց արժանացել է պատվավոր Գոնկուրյան մրցանակի՝ մեկ այլ ստեղծագործության («Անտառի արքան») համար:
Նշվում է, որ Տուրնյեն մտերիմ էր Ժիլ Դելեզի, Ռոժե Նիմյեի եւ Պիեռ Բուլեզի հետ (վերջինս մահացել է մի քանի օր առաջ, 90 տարեկանում):



























