Հայաստանի ՔԿՀ-ներում խոզի գրիպի դեպքեր չեն արձանագրվել: Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին,   NEWS.am-ին տեղեկացրին ՔԿՀ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ ՔԿՀ-ներից մեկում հիվանդության մեկ դեպք է արձանագրվել, սակայն այլ ախտորոշմամբ: Այս պահին դատապարտյալը գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում:

ՔԿՀ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված դատապարտյալի ինքնությունը չասացին:

Մեր տեղեկություններով, քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված դատապարտյալը «Վերնիսաժի» գործով կալանավորված Գոռ Առաքելյանն է՝  ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսան: