Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 2-ը Ժնեւում տեղի կունենա Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Կենտրոնական Կոմիտեի հանդիպումը, որի ընթացքում կընտրվի նոր գլխավոր քարտուղար, կորոշվի ԵՀԽ 10-րդ Ասամբլեայի անցկացման վայրը, ինչպես նաեւ քննության կառնվեն անդամ եկեղեցիներին վերաբերող այլ հարցեր:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի հանդիպմանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից կմասնակցեն ԵՀԽ Կենտրոնական Կոմիտեի անդամ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը եւ գործադիր վարչության անդամ երեցկին Փոլա Դեւեջյանը:
Իսկ ԵՀԽ Կենտրոնական Կոմիտեում երիտասարդ սպասավորի հանգամանքով իր ծառայությունը կմատուցի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի աշխատակից Ցոլակ սարկավագ Հարությունյանը:



















