Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը «Ուկրաինայի Նավթոգազին» 2015-ի երրորդ եռամսյակում «վերցրու կամ վճարիր» մեխանիզմով ընկերության կողմից չվերցված գազի համար հաշիվ է ներկայացրել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

«Գազպրոմի» եւ «Ուկրաինայի Նավթոգազի» միջեւ գործող գազի առքուվաճառքի պայմանագրի համաձայն, գնորդը պարտավոր է վճարել գազի տարեկան նվազագույն քանակի դիմաց: Պայմանագրի պայմաններից ելնելով, տարեկան նվազագույն քանակը 2015-ի  3-րդ եռամսյակում կազմել է 10,485 մլրդ խմ:  Հաշվի առնելով դա, ինչպես նաեւ  2015-ի երրորդ եռամսյակում «Գազպրոմի» կողմից Ուկրաինային մատակարարված գազի ծավալը, «Նավթոգազը» 2,549 մլրդ դոլարի հաշիվ է ներկայացրել»,-տեղեկացրել են ընկերությունից:

Նշվում է, որ ընկերությունը 10 օրվա ընթացքում վճարման է սպասում: