Սերբ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ իրեն ձեռնտու է թենիսի ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչի հետաձգումը, հաղորդում է AP-ը: Շաբաթ օրը Ջոկովիչը ծանրագույն հինգ խաղափուլանոց խաղում հաղթել էր Ռոջեր Ֆեդերերին եւ արդեն կիրակի օրը եզրափակիչում պետք է խաղար աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալի հետ, ով կիսաեզրափակիչից հետո երկու օր հանգստանալու ժամանակ ուներ: Ֆեդերերին հաղթելուց հետո Ջոկովիչն ասել էր, որ անձրեւ բերելու ծիսակատարություն չգիտի, բայց հանգստի լրացուցիչ օրը չէր խանգարի: Հենց այդպես էլ եղավ: Նյու Յորքում անձրեւային եղանակի պատճառով եզրափակիչը տեղի կունենա այսօր` սպտեմբերի 13-ին, Երեւանի ժամանակով կեսգիշերից հետո:

Հասանելի է
русский



























