Իսպանական էժան ավիաթռիչքներ իրականացնող Iberia Express-ն առաջին ավիաընկերութունն է, որը դիմակահանդես է անցկացրել թռիչքի ընթացքում: Ինչպես տեղեկացնում է ավիափոխադրողի   Facebook-յան էջը, տոնն ընթացել է  33 հազար ֆութ բարձրության վրա (մոտ 10 հազար մետր):

Տեներիֆ-Մադրիդ չվերթների ընթացքում ինքնաթիռի սրահներով երաժշտության տակ անցել են դիմակահանդեսային հագուստ հագած դերասաններ: Ինչպես ճշտել են ավիաընկերությունում, տոնակատարությունն իրականացվել է դեպի Կանարյան կղզիներ զբոսաշրջիկների գրավելու համար, տեղեկացնում է Lenta-ն:

Էժան թռիչքներ իրականացնող Iberia Express ընկերությունը պատկանում է  International Airlines Group ավիացիոն հոլդինգին: Ավիափոխադրողի գլխավոր շտաբը գտնվում է Մադրիդում: Iberia Express-ը   15 ինքնաթիռ ունի եւ 22 ուղղությամբ թռիչքներ է իրականացնում: