«Մշակույթ եւ ստեղծարարություն» ծրագիրը հրավիրում է 50 մշակութային առաջնորդների Արեւելյան գործընկերության 6 երկրներից՝ միանալու մշակութային առաջնորդության ծրագրին։
Ծրագիրն անվճար է եւ կենտրոնանում է պետական ու մասնավոր հատվածներում, ինչպես նաեւ հասարակական կազմակերպություններում ներգրավված գովազդի, ճարտարապետության, արխիվների, թանգարանների, պատկերասրահների, գրադարանների, արվեստի, աուդիովիզուալ ինդուստրիայի, արհեստների, դիզայնի, նորաձեւության, փառատոների, ֆիլմերի, խաղերի, մշակութային ժառանգության, ՏՏ, երաժշտության, կատարողական արվեստների, լուսանկարչության, հրատարակչական գործի, ռադիոյի եւ հեռուստատեսության ոլորտներում աշխատող մենեջերների կարողությունների զարգացման վրա։
Ծրագրին միանալով եւ մասնակցելով առաջին միջոցառմանը, կարելի է այնտեղ հանդիպել առաջատար մշակութային մասնագետների ԵՄ ստեղծարարական ոլորտներից:
Յուրաքանչյուր աշխատաժողով կմիավորի միջազգային եւ տեղական փորձագետների, իսկ անհատական ծրագիրն ավարտելուց հետո սերտիֆիկատ կտրվի:
Աշխատաժողովի թեմաները կընդգրկեն՝ մարդու իրավունքների պաշտպանություն, դրամական միջոցների ներգրավում, արվեստի մարքեթինգ, լսարանների զարգացում, ֆինանսական հմտություններ եւ այլն:
Ծրագիրը կընտրի 50 առաջնորդների, ովքեր պետք է բավարարեն հետեւյալ պահանջները․
Գրել մեկ հոդված կամ հետազոտություն Ծրագրի կայքի համար,
Միանալ մշակութային կառավարման որոշակի թեմայով աշխատանքային խմբի,
Մասնակցել առնվազն երկու աշխատաժողովների,
Միանալ Ծրագրի «Մշակութային խնդիրների» արշավին:
Գրանցվելու համար անհրաժեշտ է մինչեւ 2016 թ․ հունվարի 30-ը ազգային համակարգողին ուղարկել նամակ ([email protected]) հասցեով՝ հաստատելով Ձեր հասանելիությունը հունվար/փետրվար ամիսներին՝ ստեղծարարական առաջնորդության դասընթացին մասնակցելու համար եւ 200 բառերի շրջանակներում ներկայացնելով Ձեր հետաքրքրվածությունը ծրագրով, ինչպես նաեւ կցելով Ձեր ինքնակենսագրությունը:


























