Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երկուշաբթի օրը մեկնարկել է հայկական գրադարանների առաջին միջազգային համագումարը, որում մասնակցում են ոչ միայն Հայաստանի գրադարանների ներկայացուցիչները, այլեւ Ստամբուլի, Վենետիկի, Վիենայի, հարվարդյան եւ միչիգանյան ու այլ ամերիկյան հեղինակավոր համալսարանների, ինչպես նաեւ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի մասնագետները։
Համագումարում բացման խոսքով հանդես եկավ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Նա ողջունեց հյուրերին, ընդգծելով, որ նրանց ջանքերով հազարավոր ձեռագրեր, տպագիր գրքեր եւ փաստաթղթեր շարունակում են իրենց առաքելությունը։
Եռօրյա միջոցառման մասնակիցներին ողջունել են նաեւ Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարը եւ այլ բարձրաստիճան անձինք։ Համաժողովի շրջանակներում նախատեսվում է քննարկել գրադարանային գործի բարեկարգման հնարավորությունները։




























