Ամերիկյան Մասաչուսեթս նահանգում պայթյունի սպառնալիքի մասին հաղորդումից հետո տարհանել են կրթական մի քանի հաստատությունների մարդկանց: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Boston Globe-ը:

Նահանգի ոստիկանության հաղորդմամբ, սպառնալիքներ են ստացել Առլինգթոն, Ուեյմութ, Փլիմութ, Թոնթոն եւ Բիլերիքա շրջանների դպրոցները: Հրշեջ ծառայության մամուլի կենտրոնի տեղեկացմամբ, շուրջ մեկ տասնյակ սպառնալիքներ են ստացվել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանում է իրականացվել նաեւ Նյու Ջերսի նահանգի մի քանի դպրոցներում: