H1N1 վիրուսից այսօր՝ հունվարի 20-ին մահացության եւս 2 դեպք է գրանցվել: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱՆ խոսնակ Անահիտ Հայթայանը:

Անահիտ Հայթայանի խոսքով՝ մահացածները կանայք են, որոնք ուշ են դիմել բժշկի, նրանց վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվել:

Նշենք, որ այսպիսով Հայաստանում H1N1 գրիպից մահացածների թիվը հասավ 18-ի: